ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Գիտնականները մշակել են ինսուլինային դեղահաբեր

Աբու Դաբիի Նյու Յորք համալսարանի (NYU Abu Dhabi) գիտնականների թիմը մշակել է տեխնոլոգիա, որը հեղափոխական նշանակություն կարող է ունենալ բժշկության մեջ, մասնավորապես, դրա շնորհիվ հնարավոր կլինի պարզ ու հասանելի եղանակով բարելավվել դիաբետով հիվանդների կյանքը։ Ինսուլինի դեղահաբերը կարող է փոխարինել ավանդական՝ ներմաշկային ներարկման եղանակին, որը հետևանքով երբեմն առաջացնում են կողմնակի ազդեցություններ։ Նշենք, որ այս հիվանդությունը աշխարհում մահվան յոթերորդ հիմնական պատճառն է։
Գիտնականներն ինսուլինը տեղադրել են նանոթիթեղից պատրաստված հատուկ կապսուլներում և այն մշակել ստամոքսակայուն նյութով։ Դեղորայքն ընդունելուց հետո՝ երկու ժամվա ընթացքում հիվանդների մոտ շաքարի մակարդակը կարգավորվել է։
Ի տարբերություն ԱՄՆ դեղերի և սննդի վարչության (FDA) կողմից հաստատված՝ ինսուլինի օրալ ներմուծման երկու այլ տեխնոլոգիաների, NYUAD-ում մշակված կապսուլները կենսաբանորեն համատեղելի են, կայուն և ունակ են ճիշտ քանակությամբ ինսուլին մատակարարել արյան մեջ։
Ըստ հեղինակների, իրենց նոր մշակումը հաղթահարում է ինսուլինի օրալ ներմուծման խոչընդոտները` օգտագործելով ինսուլինով հագեցած nCOF նանոմասնիկներ։ Ըստ նրանց, այս տեխնոլոգիան կտրուկ կբարելավի ամբողջ աշխարհում շաքարախտով հիվանդների բարեկեցությունը։
nCOF-ը մշակվել է Ալժիրի, Իսպանիայի, Սաուդյան Արաբիայի և Միացյալ Թագավորության հետազոտողների միջազգային թիմի հետ համատեղ: Այժմ վերջիններս սպասում են տեխնոլոգիայի արտոնագրմանը։