ՆՁԱԿ
   
 

Գիտական աշխարհ

Իսրայելում բացվել է արհեստական ​​մսի աշխարհում առաջին գործարանը

Իսրայելական Future Meat Technologies Ltd. ստարտափը Ռեհովոտ քաղաքում բացել է «լաբորատոր պայմաններում ստեղծված մսի աշխարհում առաջին գործարանը», գրում է ladbible.com կայքը:
Այսպիսով, ձեռնարկության հիմնադիրները նախատեսում են հավի կոթարաններն ու սպանդանոցները փոխարինել կենսառեակտորներով: Արտադրական հզորությունը օրական 500 կիլոգրամ միս է: Հնարավոր է արտադրել հավի, խոզի, գառան միս: Բացի այդ, ընկերությունը նախատեսում է աճեցնել նաև տավարի միս: 
Իսրայելական ընկերությունն արդեն բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների հետ ռեստորաններին մսամթերք մատակարարելու շուրջ: Վերլուծաբանները կանխատեսում են, որ 2030-ի դրությամբ շուկայի այս սեգմենտում աճը կկազմի 25 միլիարդ դոլար: Սակայն ավանդական մսամթերք արտադրողների հետ մրցակցելու համար արտադրողները պետք է միջոցներ գտնեն ծախսերը կրճատելու համար: