ՆՁԱԿ
   
 

Գիտական աշխարհ

Չինաստանում ստեղծել են գերամուր նյութ, որը կարող է քերծել ադամանդի մակերեսը                             

Չինաստանի Ցինհուանդո քաղաքի Յանշանի համալսարանի մասնագետները Չինաստանի եւ այլ երկրների գիտական կենտրոնների գործընկերների հետ համագործակցությամբ կարողացել են ստեղծել գերամուր նյութ, որը կարող է քերծել ադամանդի մակերեսը։ Այս մասին տեղեկացվում է համալսարանի պաշտոնական կայքում։
Համաձայն հրապարակված տեղեկության՝ դա ածխածնային միացություն է, որը ստացվել է բարձր ջերմաստիճանի ներքո եւ, ինչպես հավաստիացվում է, կարող է օգտագործվել կիսահաղորդիչների եւ ֆոտոէլեկտրական սարքերի արտադրությունում։ Հայտարարությունում նաեւ ընդգծվում է, որ այս հայտնագործությունը վկայում է մեծ առաջընթացի մասին նոր գերամուր նյութերի ստեղծման գործում։ Յանշանի համալսարանի տեղեկություններով՝ այս հայտնագործությունն արդեն արտոնագրվել է Չինաստանում եւ Ճապոնիայում։

news.am