ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Ստեղծվել է արձագանքող աչքերով մինի ուղեղ

Գերմանացի գիտնականները լաբորատորիայում ստեղծել են ուղեղի օրգանոիդ, որն ունի լույսին արձագանքող աչքեր:  Ակնկալվում է, որ ապագայում մինի աչքերը կօգտագործվեն մարդու օրգանիզմի հետազոտման ոլորտում գիտական նպատակներով։
Բացահայտումը պատկանում է Դյուսելդորֆի համալսարանական հիվանդանոցի սաղմնաբաններին: Հենց նրանք են կարողացել աճեցնել ոչ միայն բուն մարդկային ուղեղը, այլև աչքի վեզիկուլները։ Նշվում է, որ աչքերը սկսել են ինքնուրույն զարգանալ 30 օր հետո: Եվ երկու ամիս անց դրանք ընդունել էին վերջնական տեսքը:
Աչքի վեզիկուլներում հայտնաբերվել են եղջերաթաղանթի էպիթելային բջիջներ և ցանցաթաղանթի պիգմենտային էպիթելեր, որոնք առաջացրել են նյարդային ազդակ և արձագանքել լույսին:

Cell Stem Cell.

https://naukatv.ru/news/uchenye_vyrastili_iz_stvolovykh_kletok_minimozg_a_na_nem_spontanno_poyavilis_glaza