ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Իլոն Մասկը խոստացել է ինտերնետի արագությունը հասցնել լույսի արագությանը

SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել է, որ իր ընկերության Starlink արբանյակային ինտերնետ-ծառայությունը շուտով կկարողանա լույսի արագությամբ տվյալներ փոխանցել, հաղորդում է Wccftech-ը:
Twitter-ում իր հետեւորդների հետ զրուցելիս Մասկն ասել է, որ լազերային կապին անցումը ոչ միայն կարագացնի տվյալների փոխանցումը, այլեւ թույլ կտա ընկերությանը հրաժարվել ցամաքային բազային կայաններից: Գիտնականը նշել է, որ այս պահին Starlink արբանյակներից ինտերնետային ազդանշանն անցնում է, այդ թվում՝ օպտիկամանրաթելային ցանցի միջոցով: Լարերից խուսափելը թույլ կտա մեծացնել արագությունը եւ Starlink ցանցը դարձնել ավելի ինքնավար:
Իլոն Մասկը խոստացել է, որ արբանյակային ինտերնետի միջոցով ազդանշանի փոխանցման արագությունը կհասնի ժամում 180 832 մղոնի: Համեմատության համար նշենք, որ մալուխի արագությունը մոտենում է ժամում 129 166 մղոնի, մինչդեռ լույսի արագությունը կազմում է ժամում 186 282 մղոն:
Ընկերության ղեկավարի խոսքով՝ նոր արբանյակները կարձակվեն մոտ ժամանակներս եւ մինչեւ հաջորդ տարվա սկզբն ակտիվ կլինեն։

news.am