ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Գիտնականները գտել են դեմենցիայի զարգացումը կանխատեսելու միջոցը 

Գերմանիայի Գյոթինգենի և Մյունխենի համալսարանների հետազոտողներն արյան մեջ հայտնաբերել են կենսաբանական հայտանիշեր, որոնց բարձր պարունակությունը կարող է մատնանշել մոտեցող դեմենցիան:
Մկների և բջիջների մանրէախմբերի վրա կատարված փորձերի ընթացքում փորձագետները հայտնաբերել են երեք միկրո ՌՆԹ, որոնք գործել են որպես մտավոր աշխատունակության հայտանիշ: Այդ հայտանիշերի բարձր մակարդակները կարող են դեմենցիայի զարգացումը կանխատեսել ախտանշանների ի հայտ գալուց երկուսից-հինգ տարի առաջ:
«Երբ հայտնվում են դեմենցիայի ախտանշանները, ուղեղն արդեն խիստ վնասված է: Հարկավոր են թեստեր, որոնք շատ ընդունելի են հիվանդության սկսվելուց առաջ և վստահորեն գնահատում են վիճակի հետագա զարգացման ռիսկը»,-հայտարարել է հետազոտության մասնակիցներից մեկը: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ միջին տարիքում քնի մշտական պակասը կապված է ծերության ժամանակ դեմենցիայի զարգացման բարձր ռիսկի հետ: Դեմենցիան ձեռք բերովի թուլամտություն է, ճանաչողական գործունեության կայուն նվազում՝ ավելի վաղ յուրացված գիտելիքների և գործնական հմտությունների այս կամ այն աստիճանի կորստով: Ավելի հաճախ այս վիճակը դիտվում է ծերության շրջանում: Ամբողջ աշխարհում տարեկան գրանցվում է դեմենցիայի մոտավորապես տասը միլիոն նոր դեպք: 

tert.am