ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Ֆիզիկոսներն ստեղծել են աշխարհում ամենահզոր մագնիսը

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները ստեղծել են աշխարհում ամենահզոր բարձրջերմաստիճանային գերանցումային մագնիսը։
Սեպտեմբերի 5-ին  փորձարկումների ժամանակ այդ մագնիսը մագնիսական դաշտի լարվածության համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ այն հասցնելով 20 տեսլայի։ Հետազոտության ղեկավար Մարթին Գրինվալդի խոսքով՝ այս հաջող ցուցադրությունը թույլ կտա լրջորեն առաջ մղել աշխարհում առաջին ջերմամիջուկային էլեկտրակայանի կառուցման նախագիծը։
Ջերմամիջուկային սինթեզի համար ջերմաստիճանը պետք է հասնի միլիոնավոր աստիճանների, այնպես որ չկա նյութ, որը կդիմանա ռեակցիայի արտադրանքին։ Դրա փոխարեն առաջարկվում է զսպել հղոր մագնիսական դաշտով։ Բայց գերանցումային մագնիսը չի դիմանա նման էլեկտրական բեռնվածություններին, իսկ ցածրջերմաստիճանային գերացումային մագնիսը  բավական ծանրաշարժ է եւ պահանջում է բարդ սարքավորում աշխատանքի համար։
Նոր ցուցադրական սարքը, որն ստացել է SPARC անունը, թույլ է տալիս հասնել 20 տեսլա լարվածության եւ ունի ընդամենը երկու մետր տրամագիծ։ Նույն դաշտի ստեղծման համար ցածրջերմաստիճանային գերանցումային մագնիսից կպահանջվեր 40 անգամ ավելի մեծ տեղ։

news.am