ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Գիտնականները պարզել են՝ տեսականորեն  որքան կարող է մարդն ապրել  

Շվեյցարացի և շվեդ գիտնականների խումբը վերլուծել է մոլորակի երկարակյացների մասին տվյալներն ու պարզել է, որ մարդ կարող է ապրել առնվազն 130 տարի: Միևնույն ժամանակ մարդկային կյանքի տևողությունը սահմանափակող որևէ գործոն նրանք չեն հայտնաբերել:
Լոզանի Դաշնային տեխնոլոգական ինստիտուտի և Գյոթեբորգի Չալմերսի տեխնոլոգիական համալսարանի մասնագետներն ավելի քան 1100 երկարակյաց մարդու տվյալ են ուսումնասիրել՝ 13 երկրից, այնուհետև ուսումնասիրությունը լրացրել են իտալացի և ֆրանսիացի երկարակյացների տվյալներով: 
Նրանք ցանկացել են պարզել՝ կպահպանվի արդյոք ապագայում մարդկանց կյանքի տևողության աճը, որը նկատվել է 1840 թվականից ի վեր: Այդ հարցի պատասխանը մեծ կարևորություն ունի ինչպես ժողովրդագրության, այնպես էլ տնտեսության տեսանկյունից: 
Գիտնականները եզրակացություն են արել, որ մարդն այսօր արդեն տեսականորեն կարող է ապրել մոտ 130 տարի: Միևնույն ժամանակ առկա վիճակագրական տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի:
Հետազոտողները նշում են, որ մահվան հավանականությունը տարիքի հետ մեծանում է, սակայն այդպես է լինում մինչև 108 տարեկանը. այդ տարիքին հասնելուց հետո մահվան և կյանքի հնարավորությունները հավասարվում են:

tert.am