ՆՁԱԿ
   
 

Գիտական աշխարհ

Գիտնականները պարզել են նյութը, որն ունակ է պահպանել քվանտային տեղեկատվությունը սենյակային ջերմաստիճանի դեպքում   

Քվանտային տեխնոլոգիաները հետաքրքրում են գիտնականներին, քանի որ դրանց օգնությամբ կարելի է կառուցել հաշվարկային համալիրներ եւ այնպիսի մասշտաբների ու արագ գործող համակարգեր, որոնք ներկայում կան, սակայն այնքան թանկարժեք են, որ նվազեցնում են կիրառելիությունը: Այդուհանդերձ, գիտնականները աշխատում են ստեղծել այդպիսի համակարգեր, բայց բախվում են բազմաթիվ դժվարությունների:
Օրինակ՝ քվանտային ցանցերը թեեւ բարդ են, սակայն դրանք, այնուամենայնիվ, ենթարկվում են կանոններին, որոնցից է քվանտային տեղեկատվություն պահպանելու միջոցի մասին դրույթը, քանի որ մեզ համար սովորական դարձած կրիչները չեն համապատասխանում: ԱՄՆ-ից ու Ավստրալիայից գիտնականների խումբը հայտնաբերել է նյութը, որն ունակ է լուծել այդ խնդիրը: Գիտական աշխատության արդյունքները հրապարակված են Nature Communications պարբերականում:
Բանն այն է, որ քվանտային ցանցերը կկառուցվեն ֆոտոնների վրա՝ որպես տեղեկատվության կրիչներ: Դա անվտանգ է ու շատ արագ:
Գիտնականները պարզել են, որ բորի հեքսագոնալ նիտրիդն ունակ է իր մեջ տեղեկատվություն պահպանել ֆոտոններով լույսի միայնակ տարրերի մասնիկներ գեներացնելու հաշվին: Հաղորդվում է, որ այդ գործընթացը տեղի է ունենում սենյակային ջերմաստիճանի դեպքում, իսկ լույսը, որն արտացոլվում է երկչափ նյութի կառուցվածքի ձեւափոխման պատճառով, իր մեջ պարունակում է տեղեկատվություն քվանտային հատկությունների մասին:

news.am