ՆՁԱԿ
   
 

Բիղնես

  

  

Արտյոմ Տարասով – հայտնի գործարար, 1990թ. Ռուսաստանի Դաշնության պատգամավոր: 1996 թ. առաջադրվել է Ռուսաստանի նախագահի թեկնածու, բայց չի գրանցվել: Այժմ ապրում է Մոսկվայում:

  

 

 

 

Միխայիլ Պողոսյան 

 

 

Ծնվել է Մոսկվայում, Ռուսաստանի միացյալ ինքնաթիռաշինության ընկերության նախագահ Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս:

 

 

 

 

 

 

Ռուբեն Վարդանյանը Տրոյկա Դիալոգ ընկերության Խորհրդի տնօրենն է:  Աշխատելով Տրոյկա Դիալոգում ընկերության հիմնադրման օրվանից` պր. Վարդանյանը ղեկավարեց այն 1992 թ-ից: Այդ օրից ի վեր պր. Վարդանյանն ամրապնդել է իր դերը ռուսաստանյան կապիտալի շուկաներում որպես առաջատարներից մեկը: Լինելով Ռուսաստանի Արդյունաբերականների և ձեռներեցների միավորման տնօրինության անդամ, պր. Վարդանյանը նաև հանդիսանում է Միավորման Կորպորատիվ կառավարման կոմիտեի նախագահ և անդամակցում է Միավորմանն առընթեր Կորպորատիվ էթիկայի միավորված հանձնաժողովին:

Ռուբեն Կարլենի Վարդանյանը Ծնվել է 1968թ. մայիսի 25-ին: Պրն. Վարդանյանը երկու միջազգային առևտրային ընկերությունների անդամ է. նա նախագահում է Ռուսաստանի Առևտրի և արդյունաբերության պալատին առընթեր ռուս-քուվեյթական Գործարար խորհուրդը և անդամակցում է Ճապոնիայի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման ազգային կոմիտեի խորհրդին:  

 

Պրն. Վարդանյանը հանդիսանում է Ռուսաստանի Ուղիղ ներդրումների նոր հիմնադրամի դիտորդ խորհրդի, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամ: