ՆՁԱԿ
   
 

Բիղնես

Հայուհին` ինքնուրույն կայացած ամենահարուստ կանանց Forbes-ի ցուցակում 

Ամերիկահայ դիզայներ, բարերար և գործարար Քերոլին Ռաֆայելյանը ներառվել է ԱՄՆ ամենահարուստ կանանց Forbes-ի ցանկում, որոնք ինքնուրույն են վաստակել իրեց կարողությունը: 2004-ին Ռաֆայելյանը հիմնել է Alex&Ani ընկերությունն, անվանելով այն դուստրերի պատվին և ստանձնելով Ռոդ Այլենդում գործող հոր ոսկերչական գործարանի զարգացումը: Նա կենդանակերպի նշաններով թևնոցների արտադրություն է սկսել, որը դարձել է նրա բրենդի հիմնական արտադրանքը: 2010-ին ընկերության եկամուտը կազմել է մոտ $4.5 մլն: 2015-ին վաճառքի ծավալները հասել են $500 միլիոնի, որի շնորհիվ 49-ամյա գործարարը հայտնվել է Forbes-ի ամենահաջողակ գործարար կանանց ցանկում: Ռաֆայելյանը $700 մլն կարողությամբ 22-րդն է ցուցակում` լինելով երկրորդ հարուստ նորեկը ցանկում:       Ռաֆայելյանը համարվում է ԱՄՆ ամենահարուստ կին-ձեռնարկատերը ոսկերչության ոլորտում և իրավամբ իր տեղն է զբաղեցնում Spanx-ի հիմնադիր Սառա Բլեյքլիի և հարսանեկան մագնատ Վերա Վոնգի հարևանությամբ նորաձևության ոլորտի և մանրածախ առևտրի ցանկում, Forbes-ի վարկածով:  Alex&Ani ընկերությունն եզակի, բնապահպանական զարդեր ու աքսեսուարներ է ստեղծում, օգտագործելով վերամշակած նյութերը, այդ թվում մետաղի ջարդոնը: Բրեդնի ամենատարածված ապրանքատեսակը կենդանակերպի նշանով թևնոցներն են $28 արժողությամբ: Ընկերությունը 65 առանձին խանութ ունի ԱՄՆ-ում, և նույնքան տաղավար` հարյուրավոր սուպերմարկետներում: