ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

Ավստրալական անապատում գիտնականներն անհետացման եզրին գտնվող և հազվագյուտ կենդանիների գաղութներ են հայտնաբերել 

Գիտնականները, որոնք հսկայական հողեր են ստացել արգելոցի կազմակերպման համար Ավստրալիայի հյուսիս-արևմուտքում գտնվող անապատում, հազվադեպ և անհետացող համարվող կենդանիների գաղութներ են հայտնաբերել:«Վալյարտա» անունն ստացած նոր արգելոցի սահմանները որոշելուց հետո գիտնականներն ուսումնասիրել են արբանյակից ստացված մանրակրկիտ լուսանկարները և բազմաթիվ ժայռային համալիրներ են հայտնաբերել՝ արտահայտված բուսական ծածկույթով:Քիմբերլիի շրջանի վայրի բնության պահպանության վարչության ներկայացուցիչ Բրյուս Գրեյթվիչը հայտնել է, որ լուսանկարների ուսումնասիրությունից հետո իրենք որոշել են տեսախցիկներ տեղակայել տարածքում: Այն, ինչ իրենք հայտնաբերել են, տոնակատարության առիթ է դարձել գիտնականների համար:

Մասնագետի խոսքով՝ այնտեղ բազմաթիվ գազաններ են տեսել, որոնց թվում՝ վալաբի տեսակի փոքր ագեվազների, հազվագյուտ մողեսների, իգուանաների և կզաքիսի հազվագյուտ տեսակի: Հենց վերջին կենդանու հայտնաբերումն էլ մեծ իրարանցում է առաջացրել, քանի որ վերջին տարիներին այդ կենդանատեսակը հայտնվել է անհետացման եզրին մայրցամաքի ողջ տարածքում: Դրա համար պատճառ է հանդիսացել այնպիսի կենդանիների տարածումը, ինչպիսիք են կատուները, աղվեսները և գորտերը: