ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

Արկտիկայում սառցադաշտերի  հալոցքից  հետո նոր կղզիներ են հայտնաբերվել   

Ռուս գիտնականներն Արկտիկայում՝ Ֆրանց-Իոսիֆի երկիր կղզիախմբի տարածքում սառցադաշտերի հալոցքից հետո 5 նոր կղզի են հայտնաբերել: Հաղորդվում է, որ կղզիների մակերեսը տատանվում է 900-54500 քառակուսի մետրի սահմաններում: Բացահայտված կղզիներում տեղագրական նկարահանում է իրականացվել, դրանք մանրամասն նկարագրվել և լուսանկարվել են: Նշվում է, որ Նոր Երկիր կղզիախմբի կղզիներն «իրենց պաշտոնական բացահայտմանը սպասել են գրեթե 3 տարի» Հայտնի է, որ այդ տարածքում սառույցների տակից դուրս եկած աշխարհագրական օբյեկտներն առաջին անգամ բացահայտվել են 2015-2016թթ. իրականացված արշավի ժամանակ հիդրոգրաֆների կողմից, որոնք կանխատեսել էին նոր կղզյակների ի հայտ գալը: