ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

Կլիմայական փոփոխությունները կարող են մինչև 2100թ. վերացնել Երկրի ողջ կորալյան խութերը

Կլիմայական փոփոխությունները կարող են մինչև հարյուրամյակի վերջը վերացնել Երկրի կորալյան խութերի գրեթե ողջ բնակելի միջավայրը: CNN-ի փոխանցմամբ՝ նման եզրակացության են եկել գիտնականները նոր հետազոտությունների արդյունքում:
Ինչպես նշում են մասնագետները, երկրագնդի վրա գոյություն ունեցող բոլոր կորալյան խութերի 70-90 տոկոսը անհետացման վտանգի տակ են գտնվում առաջիկա 20 տարում: Դրա պատճառը, Հավայիի համալսարանի գիտնականների խոսքով, օվկիանոսների տաքացումն է, ջրի թթվայնությունը և աղտոտվածությունը:
«2100 թվականին բավականին մռայլ տեսարան կլինի»,- ասել է համալսարանի հետազոտողների մեկը:
Բնապահպան ակտիվիստներից և կորալյան խութերի գծով մասնագիտացած գիտնականներից շատերը դրանց վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տանում՝ կորալներ աճեցնելով լաբորատորիաներում, այնուհետև դրանք տեղափոխելով ծովային միջավայր: Այդպիսով նրանք փորձում են վերականգնել մահացող խութերը: