ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

Անգլիայում հայտնաբերվել է անոմալ չափերի մեդուզա

Անգլիայի Կորնուոլ շրջանում հայտնաբերվել է հսկայական մեդուզա, որի հետ բախվել են ջրասուզակները: Մեդուզան իր չափսերով գերազանցել է մարդու հասակը: Նշվում է, որ սովորաբար այս տեսակի մեդուզաների երկարությունը հասնում է 90 սանտիմետրի, իսկ քաշն առավելագույնը 35 կիլոգրամ է, սակայն այս մեդուզան գերազանցել է բոլոր ցուցանիշները:
Փորձագետները նշում են, որ տաք եղանակային պայմաններն են նպաստել ջրային կենդանու աճի փոփոխությանը և չեն բացառել, որ հսկայական մեդուզան միակը չէ: Միևնույն ժամանակ նշվում է, որ, չնայած խոշոր չափսերին, նրանք մարդկանց համար վտանգ չեն ներկայացնում: