ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

Աշխարհի ամենահաստ բունը. 42 մետր շրջագիծ ունեցող 2000-ամյա ծառը շարունակում է աճել   

Մեքսիկայի Սանտա Մարիա դել Տուլե քաղաքում աճում է  զարմանահրաշ ծառին, որը հայտնի է որպես աշխարհում ամենամեծ բունն ունեցող ծառ:
2000-ամյա Montezuma տեսակի նոճին աճում է տեղի եկեղեցու բակում: Ծառի բունն ամբողջությամբ գրկելու համար 30 մարդ պետք է ձեռքերը տարածած կանգնի կողք-կողքի: Դրա շրջագիծը կազմում է 42 մետր, որն անհավանական մեծություն է մեկ ծառի համար:
Իրականում, նախկինում գիտնականները ենթադրում էին, որ այն ձևավորվել է երկու առանձին ծառի միաձուլման արդյուքնում, սակայն ԴՆԹ ուսումնասիրությունը պարզել է, որ այն ամբողջովին մեկ ծառ է:
Հանրահայտ ծառը նաև բավականին բարձր է, որի կողքին մոտակա եկեղեցին թզուկ է երևում: Եվ չնայած հազարամյակների հնությանը՝ այն դեռ շարունակում է աճել:

tert.am