ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

Հայազգի գիտնականի աշխատությունը ներառվել է Գենտի համալսարանի ուսումնական ծրագրերում

Հետանկախության շրջանի շուրջ 30 տարիների ընթացքում, ամենատարբեր պատճառներով, բազմաթիվ գիտնականներ լքել են ՀՀ-ն, ոմանք՝ մեկընդմիշտ, ոմանք էլ՝ վերադառնալու ակնկալիքով։
Գիտության կոմիտեն հրապարակել է «օտարերկրյա պետությունների հայազգի գիտնականների ցուցակ` ըստ գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառների», որտեղ ընդգրկված են 744 գիտնական (վստահաբար՝ ամբողջ ցանկը չէ)։ Նրանցից շատերը հասել են բազմաթիվ հաջողությունների՝ խթանելով տվյալ երկրների գիտական առաջընթացն ու զարգացումը։
Եվ ահա, այս ցանկում ներկայացված գիտնականներից մեկի՝ քիմիկոս Ռոբերտ Բախչաջյանի հեղինակած «Բիմոդալ օքսիդացում․ տարասեռ և համասեռ ռեակցիաների զուգորդումը» (Bimodal Oxidation: Coupling of Heterogeneous and Homogeneous Reactions) ծավալուն աշխատությունը բոլորովին վերջերս ընդգրկվել է Բելգիայի Գենտի համալսարանի ուսումնական ծրագրերում՝ նույն  համալսարանի պրոֆեսոր Ժ․ Տիբոյի առաջարկությամբ։ Գիրքը տպագրվել է 2019թ․-ի նոյեմբերին՝ ամերիկյան CRC Press հեղինակավոր հրատարակչության կողմից՝ անգլերեն լեզվով։
Բախչաջյանի հեղինակած գիրքը վերջին տարիների միակ հիմնարար աշխատությունն է այս բնագավառում։