ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

703 մետր. Սանկտ Պետերբուրգում ցանկանում են կառուցել աշխարհում 2-րդ ամենաբարձր շենքը 

Սանկտ Պետերբուրգում նախատեսվում է կառուցել 703 մետրանոց երկնաքեր: Դա աշխարհում բարձրությամբ երկրորդ շենքը կլինի:
«Սոցիալական և գործարար ոլորտի հետագա զարգացման նպատակով, որը հաջողությամբ ստեղծվում է Ֆիննական ծոցի ափին գտնվող Լախտա կենտրոնի շուրջը, առաջարկվել է կառուցել նոր երկնաքեր՝ «Լախտա կենտրոն 2» անվանումով: Դրա բարձրությունը կլինի 703 մետր: Երկնաքերը կունենա պարուրաձև աշտարակի տեսք, որը, ըստ նախագծի հեղինակների, «խորհրդանշում է Սանկտ Պետերբուրգի պատմության ու ավանդույթների հետ անքակտելի կապը»:
Ենթադրվում է, որ շինարարությունում կկիրառվեն «ոլորտում լավագույն էներգաարդյունավետ լուծումները»:
Նշվում է՝ 703 մետր բարձրությունը խորհրդանշում է Սանկտ Պետերբուրգի հիմնադրման տարեթիվը՝ 1703 թվականը: