ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

Գիտնականները հայտնաբերել են աշխարհի ամենահյուսիսային կղզին

Գիտնականների խումբը հայտնել է, որ իրենց հաջողվել է գտնել աշխարհի ամենահյուսիսային կղզին, որ գտնվում է Գրենլանդիայի ափերին:
Գիտնականները հուլիսին մեկնել են փորձանմուշներ հավաքելու 1978 թվականից գիտությանը հայտնի հեռավոր կղզուց: Սակայն երբ վերջիններս ստուգել են իրենց գտնվելու տեղադիրքը Դանիական պաշտոնական մարմինների տվյալներով, պարզել են, որ գտնվում են նախատեսվածից 800 մ ավելի հյուսիս:
Ինչպես պարզվել է, վերոնշյալ կղզին ամենամոտն է գտնվում Հյուսիսային Բևեռին: «Կղզին հայտնաբերվել էր դանիական-շվեյցարական համատեղ գիտարշավի շրջանակում, որը ես համակարգում էի»,- հայտնել է գիտնականների խմբի ղեկավար Մորտեն Ռաշչը՝ Կեպենհագենի համալսարանից:
Ներկայում մասնագետները ցանկանում են կղզին անվանել Qeqertaq Avannarleq, որը գրենլանդերենից թարգմանաբար նշանակում՝ «ամենահյուսիսային կղզին»:
Գրենլանդիան ընդարձակ ինքնավար արկտիկ տարածք է, որը պատկանում է Դանիային: