ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

Գիտնականները նշել են մարդկության վերացման հնարավոր ժամկետները

Գլոբալ տաքացման սցենարներից մեկը ենթադրում է, որ 500 տարի անց Երկիրը կվերածվի կյանքի համար անպիտան տեղանքի:
Մասնագետներն ուշադրություն են հրավիրել կլիմայական ռազմավարությունների մասին ՄԱԿ-ում ներկայացված փաստաթղթին, որի համաձայն՝ երկրներին անհրաժեշտ է անհապաղ ակտիվացնել գլոբալ միջին ջերմաստիճանի բարձրացման դեմ պայքարին ուղղված ջանքերը: Գիտնականների կարծիքով՝ համաշխարհային կազմակերպությունում սխալմամբ անտեսում են երկարաժամկետ վտանգները:
Մասնագետները մոլորակում փոփոխությունների երեք տարբերակ են առաջ քաշել, որոնցից վատագույնը ենթադրում է մարդու վերացումը: 
«Եթե չկանգնեցնենք գլոբալ տաքացումը, 500 տարի անց Երկիրն այնքան կփոխվի, որ մենք ստիպված կլինեն պայքարել ողջ մնալու և մեր պատմական և երկրաաշխարհագրական մշակույթների պահպանման համար»,- ասվում է հոդվածում:
Այդ տեսության համաձայն՝ հինգ հարյուր տարի անց մոլորակի վրա ստեղծված պայմանները կարող են անպիտան լինել ապրելու համար, և մի շարք գյուղատնտեսական մշակաբույսեր, այդ թվում՝ ցորենն ու կարտոֆիլը, կկանգնեն անհետացման եզրին ոչ բերրի հողերի պատճառով:

tert.am