ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

Եգիպտացի փարավոնի մարմինն առաջին անգամ թվային հետազոտության են ենթարկել. համակարգչային շերտագրությունը պարզել է նրա տարիքը և արտաքինի առանձնահատկությունները 
Եգիպտոսի հնագույն փարավոններից մեկի մումիֆիկացված մարմինն առաջին անգամ թվային ուսումնասիրության է ենթարկվել:
Խոսքը Ամենհոտեպ I փարավոնի մասին է, որը կառավարել է մ.թ.ա. 1525-1504 թվականներին: Նրա մումիան հայտնաբերվել է Լուքսորի Դեյր-էլ-Բահարի հնավայրում 140 տարի առաջ: Սակայն հնագետները զերծ են մնացել այն բացելուց, որպեսզի պահպանեն նուրբ դիմակն ու կապերը:
Մումիան որոշել են ուսումնասիրության ենթարկել համակարգչային շերտագրության միջոցով, որի արդյունքում հաջողվել է նախկինում անհայտ տեղեկություններ պարզել փարավոնի և նրա հուղարկավորության մասին:
Կահիրեի համալսարանի ռադիոլոգիայի բաժնի պրոֆեսոր և ուսումնասիրության հեղինակ Սահար Սալեմը հայտնել է, որ հետազոտության արդյունքում պարզվել է, որ փարավոնը 35 տարեկան է եղել, երբ մահացել է:
Նրա հասակը եղել է 169 սմ, թլպատված է եղել և լավ ատամներ է ունեցել: Նշվում է, որ մարմնի հետ 30 հմայիլ է եղել փաթաթված և ոսկյա ուլունքներով ոսկյա գոտի:
Ըստ մասնագետի՝ Ամենհոտեպ I-ը նման է եղել իր հորը, ունեցել է նեղ կզակ, նեղ քիթ, գանգուր վարսեր:
Մասնագետները չեն կարողացել պարզել մահվան պատճառը: Համենայն դեպս նրանք որևէ վերք կամ հիվանդության պատճառով առաջացած խանգարում չեն նկատել, որը կարող էր հանգեցնել մահվան: