ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

Քուվեյթում կկառուցվի ահռելի ծաղկի տեսքով  էկո  քաղաք 

Քուվեյթում կկառուցվի ծաղկի տեսքով շքեղ էկո քաղաք՝ նախատեսված  100 000 բնակչի համար:
XZero կոչվող քաղաքի առանձնահատկությունը լինելու է այն, որ մեքենայի կիրառումը նվազեցվելու է, բնակիչներն ավելի շատ քայլելու են,  հեծանիվներ են օգտագործելու: URB ընկերության նախագծողների նպատակն է հասնել քաղաքում ածխաթթու գազի արտանետումների  զրոյական մակարդակի:
Քաղաքում կլինեն կրթական, ժամանցի և բժշկական հաստատություններ, հինգաստղանի հանգստավայրեր և, ընդհանուր առմամբ, այնտեղ կյանքը բնության հետ ավելի հավասարակշռված կլինի:
Քաղաքում կստեղծվի մոտ 30 000 աշխատատեղ՝ բժշկության, զբոսաշրջության, տեխնոլոգիաների, կրթության և հյուրանոցային բիզնեսի ոլորտներում:
Նախագիծը գնահատվում է 15 մլրդ դոլար: Դրա կառուցումը կսկսվի 2024 թվականին և կավարտվի մինչև 2034 թվականը:

tert.am