ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

Microsoft-ը պլանավորում է նոր ստեղն ավելացնել ստեղնաշարերի վրա

Microsoft ընկերությունը քննարկում է ստեղնաշարերի վրա Office նոր ստեղնն ավելացնելու հնարավորությունը:
Ենթադրվում է, որ ստեղնը կծառայի Microsoft Office հավելվածների արագ կանչի համար: Նոր կոճակն ստեղնաշարի աջ կողմում կփոխարինի Windows ստեղնին:
Պորտալի տեղեկատվությամբ՝ Microsoft-ը հարցում է անցկացնում նոութբուքերի վրա այդ ստեղնի անհրաժեշտության շուրջ:
Եթե Microsoft-ն ավելացնի նոր ստեղնը, ապա դա կլինի ստեղնաշարի դասավորության առաջին փոփոխությունը 25 տարվա ընթացքում, նշում է The Verge-ը: Microsoft Natural անվան ներքո ստանդարտ դասավորությունը հայտնվել է 1994 թվականին: