ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Չինաստանում փորձարկել են գերարագ օդային գնացքը

Չինաստանի Ցինդաո քաղաքում սկսվել են Չինաստանի ամենաարագընթաց օդային գնացքի փորձարկումները: Այն ստացել է «երկնային գնացք» անվանումը: Ակնկալվում է, որ առաջիկայում CRRC Qingdao Sifang-ի արտադրանքը մեծ պահանջարկ կունենա հատկապես լեռնային տեղանքներում ու ոչ մեծ քաղաքներում:
Այս միառելս գնացքները՝ մշտական մագնիսներով, ունեն մեծ հզորություն, փոքր չափեր, աղմուկի ցածր ցուցանիշ ու թեթև քաշ:
Գնացքը տեղաշարժվում է 5-10 մ բարձրության վրա, կարող է բաղկացած լինել 3-5 վագոններից, առավելագույն տարողունակությունը՝ 510 ուղևոր, առավելագուն արագությունը՝ 70 կմ/ժ:
Հետաքրքիր է, որ «երկնային գնացք»-ը մշակվել է նախորդ դարասկզբին, սակայն կյանքի է կոչվել հիմա: