ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Ճապոնիայում ստեղծել են ինքնավերականգնվող ապակի

Տոկիոյի համալսարանի գիտնականներն ստեղծել են ապակի, որը կարողանում է վերականգնվել կարճ ժամկետներում, ավելին, դրանից հետո այն կարողանում է դիմանալ ծանրությանն ու չի կորցնում իր նախկին հատկությունները:
Նոր ապակին ստացվել է պոլիկարբամիդի հիման վրա: Փորձի ժամանակ, երբ ապակու նմուշը՝ 20x10մմ չափերով և 2 մմ հաստությամբ, երկու մասի են բաժանել ու նորից միացրել, դրանք ոչ ուժեղ սեղմման դեպքում կպել են մի քանի վայրկյանի ընթացքում, իսկ ամբողջական վերականգնումը սենյակային ջերմաստիճանում տևել է մի քանի ժամ: Կպած կտորը կարողացել է դիմանալ 300 գ ծանրությանը:
Գիտնականները խոստվանել են, որ հայտնագործությունը պատահականության արդյունք է, քանի որ նախապես իրենք մտադիր են եղել ստեղծել սոսինձի նոր տեսակ: Գյուտը կարող է կիրառվել սմարթֆոնների էկրանների պատրաստման ժամանակ: