ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Չինաստանում  հաջողությամբ փորձարկվել է առաջին «արևային» անօդաչու սարքը

Չինաստանում արտադրված MOZI 2 անօդաչու թռչող սարքը, որն աշխատում է արևային մարտկոցով, հաջողությամբ իրականացրել է իր առաջին թռիչքը: Փորձնական թռիչքն իրականացվել է երկրի արևելյան Չժեցզյան շրջանում: Նշվում է, որ սարքի թևերի երկարությունը 15 մետր է: Դրանք ամբողջությամբ պատված են արևային վահանակներով, որոնցից էլ սնուցվում է սարքը: Սարքի թռիչքի առավելագույն բարձրությունը 8000 մետր է, իսկ ցերեկվա ամբողջական լիցքավորումից հետո նվազագույն արագությամբ օդում գտնվելու ժամանակը գիշերային ժամերին 12 ժամ է: Ակնկալվում է, որ սարքը կօգտագործվի բնական աղետների հետևանքները վերացնելու, տեղանքը հետախուզելու և կապի նպատակներով: OXAI Aircraft ընկերության նշել է, որ անօդաչու թռչող սարքը կաշխատի 5-րդ սերնդի 5G կապով, ինչը հետագայում զգալիորեն կընդլայնի դրա գործածության ոլորտները: