ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Microsoft-ն ստեղծել Է արեգակնային Էներգիայով աշխատող նոութբուք

Microsoft-ը ցուցադրել Է նոութբուքի կոնցեպտ, որը լիցքավորվում Է արեգակնային Էներգիայով: Windows Latest հրատարակությունը ենթադրել Է, որ տեխնիկան կարող Է համալրել Surface Pro. շարքը: Գյուտն ԱՄՆ-ի Արտոնագրերի եւ ապրանքանիշերի գերատեսչություն Է ներկայացվել 2018 թվականի երկրորդ կեսին, բայց կազմակերպության կայքում հայտնվել Է սոսկ 2020-ի հունվարին: Նկարագրությանը եւ սխեմայի համաձայն՝ նոութբուքի հետին պանելին կան մի քանի ֆոտոԷլեմենտներ, որոնք միացված են սարքի կուտակչի հետ: Արեգակնային վահանները կկարողանան դեւայսի մարտկոցները սնուցել ինքնավար աշխատանքի ժամանակ, երբ նոութբուքը միացված չի լինի Էլեկտրացանցին: Հայտում ճշտված Է, որ լիցքավորման համար կհամապատասխանի ոչ միայն արեգակնային, այլեւ արհեստական լույսը, օրինակ՝ շիկացման լամպերի լույսը: Ծալովի կառուցվածքի շնորհիվ անհրաժեշտության դեպքում վահանները կարող են թաքցվել համակարգչի կորպուսում: Փաստաթղթում չի ճշտված, թե որքան ժամանակ Է անհրաժեշտ Էներգիայի այլընտրական աղբյուրներից համակարգչի լրիվ լիցքավորման համար: Հրատարակությունը կարծում Է, որ նման սարքը կարող Է հայտնվել Microsoft-ի նոութբուքերի հաջորդ սերնդում: Այս պահին շարքի ակտուալ դեւասը Surface Pro 7-ն Է, որը ներկայացվել Է 2019 թվականի հոկտեմբերին: Windows 7-ի օժանդակման ավարտի ֆոնին Microsoft-ը գործառական համակարգի օգտատերերին խորհուրդ Է տվել անցնել Surface նոութբուքերի: