ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Փարիզից Ամստերդամ՝ ընդամենը 90 րոպեում. հոլանդական ընկերությունը գերարագ գնացքի նոր նախագիծ է ներկայացրել

Հոլանդական Hyperloop Company ընկերությունը մտադիր է Փարիզ և Ամստերդամ քաղաքների միջև գործարկել գերարագ գնացք, որը տարածությունը կհաղթահարի ընդամենը իննսուն րոպեում, ինչը կրկնակի կարճ է այն ժամանակահատվածից, որի ընթացքում այժմ գնացքները Փարիզից Ամստերդամ են հասնում:
Hardt Hyperloop գերարագ գնացքի նախագիծը կյանքի կկոչվի առաջիկա ութ տարվա ընթացքում:
Նորարարական տեխնոլոգիան կգործի մագնիսական լևիտացիայի միջոցով և առաջ կմղվի էլեկտրական ուժային համակարգով: Այն մասնակի վաակումի պայմաններում առաջ կընթանա պողպատե խողովակի միջով՝ զարգացնելով 1000 կմ/ժ արագություն:
Փոխադրամիջոցը նախատեսված կլինի 200 000 ուղևորի համար։