ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Սովորական ականջակալը կօգնի արագ յուրացնել օտար լեզուն

Փիթսբուրգի համալսարանի գիտնականներն ականջակալ են ստեղծել, որը գործում է ուղեղի որոշակի նյարդերի վրա, որոնք խթանում են լեզուները սովորելուն:
Այն զգալիորեն լավացնում է նոր բառեր սովորելու ունակությունը: Սարքը, որը կոչվում է tVNS, կարող է կիրառվել ուսուցման այլ ոլորտներում:
Փորձի ընթացքում գիտնականները ցույց են տվել, որ անգլերեն լեզվի կրողներն ավելի լավ են սկսել տարբերել չինական Մանդարին բարբառի ձայներն ու բառերը: Բարբառն ունի բազմաթիվ տոներ, որոնք փոխում են բառի նշանակությունը:
Հետազոտության համար ընտրվել են 36 մասնակիցներ, որոնց սովորեցրել են Մանդարինի 4 տոները: Փորձի վերջում նրանք, ովքեր ստացել են ականջակալը, լեզուն հասկացել են միջինում 13 տոկոսով ավելի լավ, քան նրանք, ովքեր չեն ստացել ականջակալը:
Գիտնականների խոսքով՝ սարքը թույլ կտա մեծահասակներին ավելի լավ սովորել լեզուները: