ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Amazon-ն անօդաչու թռչող սարքի ռեժիմով անվտանգության նոր տեսախցիկ է ստեղծել

Ամերիկյան Amazon Ring ընկերությունը յութուբյան իր տեսաալիքում ներկայացրել է Always Home Cam անվտանգության նոր տեսախցիկը, որն անօդաչու թռչող սարքի ռեժիմով է աշխատում:
Հայտնի է, որ տեսախցիկը հիմնկանում միացված է դոկ-կայանին և գտնվում է վերահսկողության ռեժիմում: Եթե, օրինակ՝ տան տերը ցանկանում է իմանալ, թե արդյոք գազօջախը միացված է, թե ոչ, նա կարող է սմարթֆոնի միջոցով ակտիվացնել սարքը, և հեռակա կառավարման համակարգի միջոցով այն ուղարկել իր ուզած ուղղությամբ:
Նշվում է, որ սարքը նաև ակտիվանում է հանկարծակի միացած ազդանշանի դեպքում: Այդ ժամանակ տան տիրոջ սմարթֆոնին ծանուցում է գալիս, և ինտերնետային կապի առկայության դեպքում վերջինս կարող է տեսահեռարձակմամբ հետևել, թե ինչ է կատարվում տանը:
Always Home Cam-ի հեղինակների խոսքով՝ այն անբողջովին անվտանգ է մարդկանց և ընտանի կենդանիների համար: Նշվում է, որ սարքի ձայնը բարձր է, որպեսզի մոտակայքում գտնվողները իմանան դրա մոտենալու մասին: