ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Գիտնականները մշակել են գործվածք, որն ունակ է միաժամանակ և՛ տաքացնել, և՛ հովացնել

Չինաստանի Չժեցյանի համալսարանի և Ուեսթլեյքի համալսարանի գիտնականները ամրացված պոլիտետրաֆտորոէթիլենի (Reinforced Polytetrafluoroethylene) հիման վրա մշակել են բազմաշերտ ունիկալ գործվածք (eRTFE ), որն անվանել են Janus: Գործվածքն իր կազմում ներառում է բաղադրիչներ, որոնք նրան հաղորդում են ինչպես տաքացնող, այնպես էլ հովացնող հատկություններ:
Եթե ​​մարդը հագնում է Janus-ից պատրաստված հագուստը` տաքացնող կողմով դուրս, ապա դրա կազմի մեջ մտնող ցինկի ու պղինձի նանոմասնիկները սկսում են կլանել արևային էներգիան` նպաստելով ջերմության պահպանմանը: Երբ հագուստը շրջվում է դեպի ներս, ակտիվանում է ծակոտկեն պոլիմերային սառեցնող PMMA ծածկույթը, որն արտացոլում է արևի լույսը և ցրում ավելորդ ջերմությունը: Արևի լույսի ազդեցության տակ անցկացված փորձարկումների ժամանակ մարդու մաշկը նմանակող նյութի այն հատվածը, որի վրա կար Janus-ի «տաքացնող» գործվածքը, 10 ° C-ով ավելի էր տաքացել, քան սև բամբակե գործվածքով ծածկված հատվածը: Երկրորդ փորձի ժամանակ Janus-ի հովացնող կողմն արհեստական ​​մաշկի ջերմաստիճանը 11,6° C-ով ավելի էր իջեցրել, քան սպիտակ բամբակե գործվածքը: Janus-ը խոստումնալից հեռանկար ունի։ Դրա արտադրության տեխնոլոգիան բավականին պարզ է և չի պահանջում զգալի ֆինանսական ծախսեր: Բացի այդ, այն լավ է «շնչում»՝ գրեթե բամբակե գործվածքների նման: Ապագայում եթե Janus-ին ջերմագեներատոր միացնեն, ապա ջերմաստիճանների տարբերության շնորհիվ հնարավոր կլինի նույնիսկ փոքր-ինչ էլեկտրաէներգիա ստանալ՝ դյուրակիր էլեկտրասարքերը սնուցելու համար։