ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Բրիտանական բանակն առաջին անգամ արհեստական ինտելեկտ է օգտագործել զորավարժությունների ժամանակ

Բրիտանական բանակն առաջին անգամ արհեստական ինտելեկտ է օգտագործել զորավարժությունների ժամանակ Էստոնիայում: 20-րդ տանկային հետեւակային բրիգադի զինվորներն այն օգտագործել են «Գարնանային փոթորիկ» զորավարժությունների ժամանակ, հաղորդում է PA-ը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը:
Ամենամյա միջոցառման ժամանակ զինվորներն այդ տեխնոլոգիան կիրառել են մարտական կրակի իրականացմամբ զորավարժությունների ժամանակ: ՊՆ-ն հայտարարել է, որ ԱԻ տեխնոլոգիան կարելի է օգտգործել ամպի միջով կամ աշխատել անկախ ռեժիմով:
Շարժիչը կարող է արագ մշակել բարդ տվյալներ՝ արդյունավետ տեղեկություն ներկայացնելով շրջակա միջավայրի եւ տեղանքի մասին, ինչը բանակին թույլ  է տալիս ավելի լավ   ծրագրել: