ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Կանադայի իշխանությունները «պատվաստման թվային անձնագիր» են ստեղծում

Կանադայի իշխանություններն աշխատում են «պատվաստման թվային անձնագրի» ստեղծման վրա, որը թույլ կտա քաղաքացիներին մեկնել արտասահման, այն պետք է հասանելի լինի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում:
Նախքան անձնագրի ստեղծումը, Օտտավան ընդհանուր մոտեցումը պետք է համաձայնեցնի 10 նահանգների եւ երեք հյուսիսային տարածքների հետ: «Սա առանցքային քայլ է, որպեսզի կանադացիներն ունենան անհրաժեշտ փաստաթղթերը, երբ կրկին կարելի լինի անվտանգ ճանապարհորդել»,- լրագրողներին հայտարարել է ներգաղթի նախարար Մարկո Մենդիչինոն:
Կանադան պատվաստումների ցուցանիշներով աշխարհում լավագույններից է: Հուլիսի 31-ի դրությամբ 12 եւ բարձր տարիքի քաղաքացիների 81%-ին մեկ պատվաստում են արել, իսկ 68%-ին՝ երկու:

news.am