ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Ճապոնիայում սկսել են վառելիք արտադրել ապուրից

Ճապոնական Nishida Shoun տրանսպորտային ընկերությունը սկսել է կենսադիզելային վառելիք արտադրել ճապոնական ավանդական ռամեն ապուրից:
Սեպտեմբերին ընկերությունը նախատեսում է իր բոլոր 170 բեռնատարները գործի դնել այդ վառելիքով։ Կենսադիզել արտադրել սկսել են շնորհիվ ընկերության նախագահ Մասումի Նիսիդայի գյուտի՝ նա ստեղծել է ապուրի հյութից ճարպի առանձնացման սարք։
Nishida Shoun վառելիքը ստացվում է խոզի ճարպից եւ բուսայուղերի մնացորդներից ստացվող վառելիքից։ Մեկ օրում կազմակերպությունն արտադրում է մոտ երեք հազար լիտր վառելիք։
Նախաձեռնությունն օգնում է ոչ միայն տրանսպորտային ընկերությանը, այլեւ մոտ երկու հազար ռեստորանների։ Նրանք այլեւս չեն վճարում ռամենի մնացորդների վերացման համար։

news.am