ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Իլոն Մասքն ազդարարել է 2022 թվականին հումանոիդ ռոբոտի հայտնվելու մասին

Tesla Inc ընկերությունն ազդարարել Է 2022 թվականին սեփական մշակման Tesla Bot հումանոիդ ռոբոտի մոդելի նախատիպի հայտնվելու մասին:
Նորույթի շնորհանդեսը տեղի Է ունեցել արհեստական ինտելեկտին նվիրված միջոցառման ժամանակ, որն անցկացվել Է ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Փալո-Ալթո քաղաքում, որտեղ տեղակայված Է ընկերության կենտրոնակայանը:
Ռոբոտի բարձրությունը կկազմի 172 սանտիմետր, քաշը՝ 57 կիլոգրամ: Դեմքի փոխարեն լինելու Է Էկրան, որի վրա պատկերվելու Է օգտակար տեղեկատվություն:
Նրա ձեռքերն ու ոտքերը կառավարվելու են 40 օժանդակ շարժաբերների օգնությամբ: Ռոբոտը կօգտագործի արհեստական ինտելեկտի սարքերից մի քանիսը, որոնք արդեն կիրառվում են ընկերության ավտոմեքենաներում:
Օրինակ, նրա տեսողությունն ապահովելու են Tesla-ի ինքնակառավարվող մեքենաների համար նախատեսված խցիկները:
Ընկերության հիմնադիր Իլոն Մասքը հավաստիացրել Է, որ ռոբոտը նաեւ օգտակար Է կենցաղում. այն կկարողանա գնալ խանութ, բերել տարբեր առարկաներ եւ կատարել ամենօրյա այլ կարգադրություններ:
«Այն ստեղծվելու Է մարդկանց կողմից՝ մարդկանց համար: Այն ընկերական Է լինելու օգտատիրոջ նկատմամբ եւ օգնելու Է ազատվել վտանգավոր, մենատիպ եւ ձանձրալի խնդիրներից»,-ասել Է Մասքը:
Միջոցառման ընթացքում ընկերության աշխատակիցները նաեւ ներկայացրել են Dojo գերարագ համակարգիչը, որը նախատեսված Է Tesla-ի ավտոմեքենաների ավտոպիլոտի ուսուցման համար:

ԱՐՄԵՆՊՐԵՍ