ՆՁԱԿ
   
 

Ինովացիոն նորույթներ

Meta Platforms Inc.-ը ազդարարել է արհեստական ինտելեկտով ամենաարագ գերհամակարգչի մասին
Meta Platforms Inc.-ը հայտարարել է աշխարհում արհեստական ինտելեկտով ամենաարագ գերհամակարգչի՝ AI Research SuperCluster (RSC)-ի մասին։ Ընկերությունն այդ գերհամակարգչի օգնությամբ ձգտում է արագացնել ԱԻ հետազոտությունները, քանի որ այն օգնում է ստեղծել մետատիեզերք։

RSC-ը կօգնի մեզ ստեղծել արհեստական ինտելեկտի նոր եւ ավելի կատարյալ մոդելներ, աշխատել հարյուրավոր տարբեր լեզուներով, մշակել հավելյալ իրականության նոր գործիքներ եւ այլն, ասվում է ընկերության մամուլի հաղորդագրությունում։
«Մենք ներկայացրել ենք AI Research SuperCluster (RSC)-ը, որը արհեստական ինտելեկտով ամենաարագ գերհամակարգիչներից է, որոնք աշխատում են այսօր, եւ կդառնա աշխարհում ամենաարագն այն բանից հետո, երբ լիովին պատրաստ կլինի 2022թ. կեսին։ Ներկայում ԱԻ-ն կարող է կատարել այնպիսի խնդիրներ, ինչպիսին են մի լեզվից մյուսին տեքստի թարգմանությունը եւ օգնությունը պոտենցիալ վտանգավոր կոնտենտի հայտնաբերման հարցում, բայց ԱԻ հաջորդ սերնդի ստեղծման համար պահանջվում են հզոր գերհամակարգիչներ, որոնք կկարողանան կատարել քվանտիլիոն գործողություններ մեկ վայրկյանում»։ RSC-ը կօգնի Metas AI-ի հետազոտողներին ստեղծել ԱԻ ավելի կատարյալ մոդելներ, որոնք կկարողանան սովորել տրիլիոնավոր օրինակների վրա, աշխատել հարյուրավոր տարբեր լեզուներով, անխոչընդոտ վերլուծել տեքստը, պատկերները եւ տեսանյութը միասին, մշակել հավելյալ իրականության նոր գործիքներ եւ այլն։ Վերջնարդյունքում աշխատանքը, որն արվել է RSC-ի ուղղությամբ, կբացի հաջորդ խոշոր հաշվողական պլատֆորմի՝ մետատիեզերքի ստեղծման ճանապարհը, որտեղ կարեւոր դեր կխաղան ԱԻ հիմքի վրա ստեղծված հավելվածները եւ արտադրանքը։