ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Xiaomi-ն սմարթ շվաբր է թողարկել

Xiaomi-ն թողարկել է երկու խոզանակով հագեցած Xiaomi MIJIA dual-brush wireless mopping machine-ը, գրում է Gizmochina պորտալը։
Շվաբրը նաեւ մաքրման նոր եղանակ է առաջարկում. առջեւի խոզանակը ջրով լվանում է կեղտը, իսկ հետեւի խոզանակը մաքրում է այն: Բացի այդ, գաջեթը կարող է ինքնամաքրվել հենց մաքրման ժամանակ։
Ներկառուցված շարժիչի շնորհիվ շվաբրը հեշտ է կառավարել, այն կարելի է նաեւ հորիզոնական դիրքով օգտագործել՝ կահույքի տակի հատվածում հատակը մաքրելու համար:
Սարքն ինքնուրույն դադարում է աշխատել երկու դեպքում՝ եթե ջուրը վերջանում է կամ շվաբրի աղտոտվածության աստիճանը չափազանց բարձր է։ Մաքրման ավարտից հետո սարքը պետք է դնել հիմքի վրա եւ միացնել շվաբրի օժանդակ մաքրումը։
Մարտկոցն աշխատում է 35 րոպե։ Շվաբրը Չինաստանում առաջարկվում է 140 դոլարով։

news.am