ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Ամերիկացիներն անօդաչուներից պաշտպանող համակարգ են ստեղծել, որը միաժամանակ 500 թիրախի կարող է հետեւել: 

Ամերիկյան Teledyne FLIR Defense ընկերությունը, որը մասնագիտանում է ջերմային պատկերների ցուցիչների եւ սենսորների մշակման գործում, անօդաչուների դեմ պայքարի շարժական համալիր է ներկայացրել, որն ստացել է LVSS անվանումը: Սարքավորումը տեղակայել են Ford F-250 բեռնատարի թափքում:
Վերջին տարիներին մի շարք օդակայաններում հաճախակի են դարձել վթարային իրավիճակները՝ անօդաչուների մասնակցությամբ, որոնք կառավարում են անպատասխանատու սեփականատերերը, կամ որոնք գտնվում են ահաբեկիչների ձեռքերում:
Դրանց դեմ պայքարելու համար տարբեր միջոցներ են մշակվել, այդ թվում՝ որսորդ-անօդաչուները, ռադիոմիջամտություն առաջացնող սարքեր, կամիկաձե-անօդաչուներ:
LVSS-ն համակարգ է, որն ավելի բարդ է, քան վերոնշյալ տարբերակները: Այն չի կենտրոնանում առանձին թիրախների վրա: Համակարգը թույլ է տալիս հարյուրավոր անօդաչուներ հայտանբերել, որոնք գտնվում են դրանից մինչեւ 3 կմ հեռավորությամբ եւ ավելի քան 450 մետր բարձրությամբ:
LVSS տեղակայման ժամանակը մեկ րոպեից էլ քիչ է, իսկ հավաքման ժամանակը կազմում է կես րոպե: Ռադարը մինչեւ 500 թիրախի կարող է հետեւել:
Ընկերությունից հայտնել են, որ LVSS- կարող է թշնամական անօդաչուները չեզոքացնել մինչև 1,5 կմ հեռավորությամբ՝ 30 Վտ հզորությամբ ռադիոազդակների օգնությամբ: Միևնույն ժամանակ մեքենան կարող է տեղաշարժվել կամ կանգնած մնալ տեղում:

news.am