ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Ռուսաստանում սմարթֆոնների  քերծվածքների 95 տոկոսը կլանող  թաղանթ են  ստեղծել   

Մոսկվայի Ն.Է. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի բազայի վրա «Թվային նյութատեսլական․ նոր հումքեր եւ նյութեր» Ազգային տեխնոլոգիական նախաձեռնությունների (ԱՏՆ) կենտրոնում սմարթֆոնների համար ինքնավերականգնվող պաշտպանիչ թաղանթ են ստեղծել։ Այն տաքացնելիս թույլ է տալիս «բուժել» քերծվածքների 95 տոկոսը, հաղորդել է ԱՏՆ հարթակի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ քերծվածքները «բուժելու» համար բավական է սմարթֆոնը վարսահարդարիչով տաքացնել մինչեւ 50-60 աստիճան։ Ըստ փորձարկման արդյունքների՝ ջերմապլաստիկ թաղանթի մեխանիկական հատկությունների վերականգնման առավելագույն աստիճանը երկու օրվա ընթացքում կազմել է 95 տոկոս: Տեսողականորեն մակերեսը գրեթե ամբողջությամբ վերականգնվել է։
Առաջարկվող մեթոդն արդյունավետ է մինչեւ 1,5 միլիմետր խորությամբ վնասվածքների դեպքում, ասում են գիտնականները։ ԱՏՆ հարթակի աշխատակիցները հայտնել են նաեւ, որ սմարթֆոնների համար նոր թաղանթները գներով բավական մոտ են արտասահմանյան մոդելներին։ Նմանատիպ տեխնոլոգիաները կարելի է օգտագործել հեռուստացույցների, համակարգիչների եւ մեքենաների արտադրության համար։


news.am