ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Xiaomi-ն «խռմփոցի դեմ» մահճակալ է ներկայացրել

Չինական տեխնոլոգիաներ արտադրող Xiaomi-ն ցուցադրել է 8H Feel Leather X Pro խելացի մահճակալը։
Սարքի գործառույթներից են խռմփոցի հայտնաբերումն ու վերացումը, քնի ժամանակ սրտի զարկերի ընթերցումը, ինչպես նաեւ գիշերվա ընթացքում մարմնի շարժման մոնիթորինգը։ Վերջին երկու ցուցանիշներն օգնում են գաջեթին գնահատել օգտատիրոջ քնի որակը:
Սարքի ներսում կա խելացի միջուկ եւ գերզգայուն սենսորներ, որոնք հաշվարկում են բոլոր տվյալները: Մահճակալը հագեցած է նաեւ երկու անաղմուկ բարձրացնող մեխանիզմներով՝ մեջքի եւ ոտքերի հատվածում, որոնք ապահովում են անհատական կարգավորումը համապատասխանաբար 60° եւ 40°-ով:
Խռմփոցի հայտնաբերման դեպքում 8H Feel Leather X Pro-ն ավտոմատ կերպով բարձրացնում է մեջքի մասը 15°-ով եւ դանդաղ կարգավորում է գլխատեղը՝ կողքի վրա քնելու համար՝ բացելով շնչուղիները: Երբ քնածը դադարում է խռմփացնել, սարքը վերադառնում է իր տեղը։

 

news.am