ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Ճապոնիայում մշակել են էկզոկմախք, որը թույլ է տալիս կիբորգների բռնցքամարտի մենամարտեր անցկացնել                                                                                                  
Ճապոնական Skeletonics ընկերությունը ներկայացրել է սեփական մշակման էկզոկմախքի նոր մոդել, որը կոչվում է Fighter: Ինչպես երեւում է նկարագրությունից, դրանում գործում է օպերատորի եւ ռոբոտացված մասի շարժումների համապատասխանեցման այսօրվա դրությամբ առավել կատարելագործված համակարգ։ Այնքան, որ տեսականորեն դա մարդուն թույլ կտա ռինգում մենամարտել՝ հարվածներ հասցնելով եւ ժամանակին խուսափելով դրանցից, գրում է «Տեխկուլտը»։
Գործնականում Skeletonics Fighter-ը իրական մարտերի համար անկեղծորեն անփույթ տեսք ունի, եւ օդաչուի համար սկզբունքորեն պաշտպանություն չկա, ինչը կասկածի տակ է դնում էկզոկմախքի մարտական որակները: Սակայն ճապոնացի ինժեներները խոսում են սինխրոնիզացման մասին, մեխանիկական կոստյումը իսկապես տպավորիչ թվով ազատության աստիճաններ ունի: Օդաչուի գործողություններին մանիպուլյատորների արձագանքի արագությունն ու ճշգրտությունը նույնպես տպավորիչ է, բայց էկզոկմախքի հզորությունը կասկածներ է առաջացնում՝ ի վիճակի է արդյոք նա գոնե աղյուս բարձրացնել, էլ չասած իրական բեռների մասին։
Skeletonics-ի արտադրանքների կարեւոր հատկանիշը նրանց հսկայական չափերն են՝ 2,5 եւ ավելի մետր բարձրություն: Սա նրանց առանձնացնում է ամբոխից եւ ուշադրություն է գրավում, այդ իսկ պատճառով Arrive էկզոկմախքի մոդելը 2020 թվականից հաջողությամբ ելույթ է ունենում Muse համերգներին։ Մյուս կողմից, մշակողները մշտապես գնում են շինարարության պարզեցման եւ էժանացման ճանապարհով: Նրանք ուզում են, որ էկզոկմախքներն ազատորեն վաճառվեն խանութներում՝ որպես այգում կամ ավտոտնակում աշխատելու սովորական գործիք:

news.am