ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Նոր բարձրախոսը թղթի հաստություն ունի  

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ինժեներները ստեղծել են չափազանց բարակ բարձրախոս՝ այն թղթի հաստության է: Արտադրությունն ավելացնելու դեպքում այն կարելի է գլանափաթեթներով թողարկել՝ մեքենաների եւ ինքնաթիռների սրահներում, քվեսթ-սենյակների պատերին եւ ցանկացած այլ մակերեւույթի վրա փակցնելու համար: Բացի այդ, բարձրախոսը կարելի է միացնել համակարգչին կամ հեռախոսին, հայտնում է Knife-ը։
Բարձրախոսը հավաքված է պլաստմասե հիմքերից եւ պիեզոէլեկտրիկներից, որոնց շերտի վրա տեղադրված են միկրոգմբեթներ, որոնք թրթռում են միմյանցից անկախ։
Սարքն իր տարածքի մեկ քառակուսի սանտիմետրի համար ծախսում է ընդամենը 100 միլիվատտ հզորություն։
Բարձրախոսի ձայնի բարձրությունը 66 դեցիբել է՝ 1 կիլոհերց հաճախականությամբ 25 վոլտ էլեկտրական լարման պայմաններում: Այսինքն, էներգիայի շատ քիչ օգտագործման դեպքում բարձրախոսը կհնչի սովորական խոսակցության նման:
Եթե հաճախականությունը բարձրացնեք մինչեւ 10 կիլոհերց, ապա ձայնը կբարձրանա մինչեւ 86 դեցիբել, սա մոտավորապես համապատասխանում է քաղաքային երթեւեկության ձայնի բարձրության մակարդակին։

https://internews.info