ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Կորած իրերը գտնող ռոբոտ է մշակվել   

Ամերիկացի գիտնականները, որոնք ներկայացնում են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, ավելի վաղ ռոբոտացված ձեռք էին ցուցադրել, որը նախատեսված է RFID մոդուլներով պիտակավորված թաքնված օբյեկտների որոնման համար: Այժմ գիտնականները կատարելագործել են համակարգը եւ ռոբոտ են ստեղծել, որը կարող է արդյունավետ կերպով դուրս հանել անհրաժեշտ իրերն առարկաների կույտից, գրում է TechXplore-ը։
FuseBot կոչվող ռոբոտը գործում է «խելացի» ալգորիթմների համաձայն, որոնք թույլ են տալիս գտնել նշված առարկաներ մի շարք այլ օբյեկտների կույտից: Ռոբոտն ինքնուրույն վերլուծում է իրավիճակը՝ ուղիներ գտնելով խանգարող առարկաներից ազատվելու համար, եւ արդյունքում արդյունավետորեն գտնում է նպատակային առարկան:
Բարձր արագությունը, որով ռոբոտը կատարում է իր խնդիրը, համակարգը խոստումնալից է դարձնում էլեկտրոնային կոմերցիայում կիրառման համար:
Օրինակ, այդպիսի ռոբոտները կարող են ապրանքներ գտնել չտեսակավորված կույտի մեջ, որտեղ կուտակվում են հետ վերադարձված ապրանքները: Իհարկե, համակարգը նաեւ այլ կիրառություններ ունի, որոնք շատ ու շատ հեռանկարային են թվում կոմերցիոն ոլորտի համար։
Ինչպես նշել է մշակման գլխավոր հեղինակ Ֆադել Ադիբը, FuseBot ռոբոտը ձեռք մանիպուլյատոր է, որը գործում է տեսախցիկների եւ ալեհավաքի ազդանշանների հիման վրա։ Ռոբոտը սկանավորում է մի խումբ առարկաներ եւ տարածության եռաչափ մոդել է ստեղծում, որը թույլ է տալիս նրան գործել ամենաարդյունավետ ձեւով։

news.am