ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Դուբայում «խելացի» քաղաքային տեխնոպարկ կհայտնվի

Դուբայում՝ Ալ Ջադդաֆ թաղամասում, կհայտնվի քաղաքային տեխնոպարկ։ Ակնկալվում է, որ Urban Technology District-ը (URB) կստեղծի 4000 աշխատատեղ «քաղաքային կանաչ տեխնոլոգիաների, կրթության ոլորտներում»։
«Դուբայը ավելի լավ վիճակում է` առաջնորդելու քաղաքային տեխնոլոգիաների վերափոխումը, քան աշխարհի ցանկացած այլ քաղաք», -ասել  է URB-ի գործադիր տնօրեն Բահարաշ Բաղերիանը, որը նախագծի ստեղծողն է: «140000 քառակուսի մետր ընդհանուր շինության տարածքով սա կլինի աշխարհի ամենամեծ քաղաքային տեխնոլոգիական պարկը։ Այսպիսով, Դուբայը դառնում է քաղաքային նորարարության կենտրոն։
Դուբայում առաջարկվող նախագիծը «հնարավորություն կտա ընդլայնել քաղաքային տեխնոլոգիական լուծումները շատ ավելի մեծ մասշտաբով» եւ «ներդրումային հնարավորություններ կտրամադրի նորարարներին, որոնք լուծում են կայուն քաղաքների հետ կապված ամենակարեւոր մարտահրավերները։
Տարածքը հնարավորություններ կտա նաեւ նոր սերնդի նորարար ընկերությունների համար, որոնք արագ աճի հարթակի կարիք ունեն։ 

news.am