ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Ֆրանսիայում արհեստական բանականությունն արբանյակային պատկերներով հազարավոր հարկեր չվճարողների է հայտնաբերել

Ֆրանսիայի հարկային ծառայությունը արհեստական բանականության եւ արբանյակային պատկերների օգնությամբ երկրում ապօրինի կառուցված եւ չհայտարարագրված 20 356 լողավազան է հայտնաբերել։ Միջին 30 ք/մ մակերեսով կառույցի համար ֆրանսիացիները պետք է տարեկան 200 եվրո վճարեն։ Խախտողները ստիպված են եղել նաեւ տուգանքներ վճարել։ Արդյունքում իշխանությունները 10 միլիոն եվրո են հավաքել։
Տեսուչներն օգտագործել են Google-ի եւ Capgemini-ի ծրագրերը։ Արհեստական բանականության ստուգման արդյունքները համեմատել են կադաստրային ծառայության տվյալների հետ:
Տեխնոլոգիան կկատարելագործեն, այժմ այն մոտ 30 տոկոսով սխալվում է։ Արհեստական բանականությունը լողավազանների տեղ է ընդունում նաեւ ձգած բրեզենտները, արեւային վահանակները եւ արդյունաբերական տարաները, սակայն ծառերի տակ օբյեկտներ չի գտնում։

 

news.am