ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Highland Systems-ը Բեթմենի ոճով զրահապատ սուզանավ է մշակել  

Վաճառքի է հանվել Բեթմենի ոճով զրահապատ սուզանավը՝ 1,3 միլիոն ֆունտ արժողությամբ, գրում է The Sun-ը եւ հավելում, որ «Կրոնոս» սուզանավը կարող է տեղավորել տասը ուղեւորի եւ հարմար է կոմերցիոն, փրկարարական եւ մարտական ​​գործողությունների համար։
Սաֆոլկում եւ ԱՄԷ-ում տեղակայված Highland Systems-ը հայտնել է, որ հիբրիդային նավն ամբողջ աշխարհում ամբողջովին նոր հայեցակարգ է բերում սուզանավերի արտադրության մեջ:
Ֆուտուրիստական ​​հիդրոդինամիկ դիզայնն առանձնանում է տրանսպորտի համար ծալվող թեւերով, ինչպես նաեւ ունի կորպուսի նոր դիզայն, որը զգալիորեն նվազեցնում է վառելիքի սպառումը, բարձրացնում առավելագույն արագությունն ու ապահովում գերազանց կայունություն:
Նավը ջրի վրա կարող է զարգացնել 80 կմ/ժ, իսկ դրա տակ՝ 50 կմ/ժ արագություն։ Այն կարող է նաեւ սուզվել մինչեւ 250 մետր խորությամբ եւ կարող է պարծենալ ջրի մեջ մինչեւ 3000 կգ բեռնատարողությամբ:
Հիբրիդային՝ դիզելային եւ էլեկտրական էլեկտրակայանը, արտադրում է 1200 ձիաուժ, ինչը ապահովում է 54 ժամ ճանապարհորդություն:
Ինտերիերը լուսավորված է եւ օդորակիչ ունի, ինչպես նաեւ գործում է կյանքի ապահովման ավտոմատացված համակարգ։ Ընկերությունն ասում է, որ «Կրոնոս»-ը կարտադրվի ԱՄԷ-ում, սակայն ժամկետները դեռեւս չեն նշվում:

tert.am