ՆՁԱԿ
   
 

Գրադարանի էլեկտրոնային գրացուցակ


Ներկայումս ՆՁԱԿ ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի Էլեկտրոնային գրացուցակը պարունակում է ավելի քան 340 հազար մատենագիտական նկարագրություն ИРБИС-64 գրադարանային ընդլայնված տեղեկատվական համակարգով, որն անընդհատ համալրվում է:


 Գիտատեխնիկական գրադարանի էլեկտրոնային գրացուցակ

 
ՆՁԱԿ ՊՈԱԿ-ի գրադարանի Էլեկտրոնային գրացուցակը ներառում է տվյալներ փաստաթղթերի բոլոր տեսակների վերաբերյալ հայերեն, ռուսերեն և այլ օտար լեզուներով: Դրանք են` գրքեր, պարբերական հրատարակություններ, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթեր, արդյունաբերական գրացուցակներ, էլեկտրոնային ռեսուրսներ (CD, DVD, էլեկտրոնային գրքեր), ատենախոսությունների սեղմագրեր, պարբերականների հոդվածների վերլուծական նկարագրություններ:  

Գիտատեխնիկական գրադարանի էլեկտրոնային գրացուցակից օգտվելու ուղեցույց