ՆՁԱԿ
   
 

Գիտատեխնիկական և ինովացիոն ոլորտներում համագործակցության միջպետական խորհուրդ

2019 թվականի հոկտեմբերի 24-25-ը Նուր-Սուլթանում (Ղազախստանի Հանրապետություն) տեղի ունեցավ Գիտատեխնիկական և ինովացիոն ոլորտներում համագործակցության միջպետական խորհրդի (այսուհետ՝ ԳՏԻՄԽ) 25-րդ նիստը, որը դարձավ «Qazlndustry Forum» նորարարական համագումարի կարևոր իրադարձություններից մեկը, կազմակերպված «Digital Bridge» միջազգային տեխնոլոգիական ֆորումում:


«Գրադարանավարների մասնագիտական որակավորման չափանիշները և գրադարանային գործի զարգացման արդի մարտահրավերները»

2019թ. սեպտեմբերի 30-ին ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանը Գրադարանավարի օրվան ընդառաջ նախաձեռնել էր հանդիպում և մասնագիտական քննարկում մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գրքերի հեղինակ Գագիկ Սուքիասյանի հետ «Գրադարանավարների մասնագիտական որակավորման չափանիշները և գրադարանային գործի զարգացման արդի մարտահրավերները» խորագրի ներքո:


Գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական համակարգող խորհրդի 26-րդ նիստ

2019թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ էկոնոմիկային նախարարության Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնում («ՆՁԱԿ» ՊՈԱԿ) տեղի է ունեցել ԱՊՀ Գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական համակարգող խորհրդի 26-րդ նիստը (ԳՏՏՄՀԽ):


«Հայաստան - Ինժեներական շաբաթ»

2019թ. հունիսի 28-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ) կազմակերպվում է Հայաստանում երրորդ Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը: Այս տարի միջոցառումը կիրականացվի «Հաաստան - Ինժեներական շաբաթ» միջոցառման շրջանակում:

http://engineeringarmenia2019.vtc.am/?page_id=1474&lang=hy 

 


Գործարար հանդիպում

2019թ. հունիսի 27-ին Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնում  կայացել է Գևորգ Վարդանյանի հանդիպումը ՌԴ-ի Տիեզերական գործունեության մասնակիցների միջազգային ասոցիացիայի նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովի հետ: