ՆՁԱԿ
   
   

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

10 փաստ շրթներկի մասին, որոնք դուք չգիտեք

Հայտնի է հնուց: Իհարկե հիմա այն մեծապես տարբերվում է հին շրթներկից, սակայն պահպանել է կնոջ համար գայթակղիչ և գեղեցիկ դառնալու գործառույթը:Շրթներկը միշտ չէ, որ ընդունվել է հասարակության կողմից, քանի որ փորձել են նույնիսկ արգելել վերջինիս օգտագործումը: Ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր փաստեր շրթներկի մասին.

  • Հին Հունաստանում շրթներկի օգտագործումը կնոջ վաղեմի մասնագիտություն ունենալու վկայությունն էր, քանի որ այդ ժամանակարրջանում կանայք չէին դիմահարդարվում, իսկ շրթներկի օգտագործումը կնոջը նկատելի էր դարձնում:
  • 1650թ-ին Բրիտանիայի խորհրդարանը փորձում էր արգելել շրթներկի օգտագործումը:
  • Հռոմեական կայսրությունում շրթներկի օգտագործումը որոշակի դասային պատկանելիություն էր նշանակում և այն օգտագործում էին նաև տղամարդիկ:
  • Ջորջ Վաշինգտոնը դիմահարդարվում էր և շրթներկ էր օգտագործում:
  • 1915թ-ին Կանզասի նահանգում որոշում ընդունվեց, որ մինչև 44 տարեկան կանայք չեն կարող շրթներկ օգտագործել, որպեսզի սխալ տպավորություն չթողնեն:
  • Ելիզավետա II թագուհին ուներ շրթներկի հատուկ երանգ, որ համապատասխանում էր նրա թագադրման ժամանակ կրած հագուստի գույնին:
  • Էլիզաբեթ Թեյլորը պաշտում էր կարմիր շրթներկը և պահանջում էր, որ այն իրենից բացի որևէ մեկը չօգտագործ այն:
  • Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Չերչիլը արգելեց բոլոր տեսակի դիմահարդարման միջոցների արտադրությունը` բացի շրթներկից:
  • 2000-ական թվականներին անցկացրած հարցումները ցույց են տվել, որ Ամերիկայում կանանց 80 %-ը օգտագործում է շրթներկ: Նման ցուցանիշը 10 %-ով բարձր է ֆրանսուհիների շրթներկ գնողների ցուցանիշից: