ՆՁԱԿ
   
 

ԱՊՀ ինովացիոն գործունեության տեղեկատվական համակարգ

ԱՊՀ մասնակից պետությունների միջև ինովացիոն ոլորտում միջպետական համագործակցության տեղեկատվական ենթակառուցվածքի ստեղծման և ինովացիոն գործունեության տեղեկատվական ապահովման բնագավառում հարաբերությունների կանոնակարգման նպատակով կնքվել է  <<ԱՊՀ  մասնակից պետությունների ինովացիոն գործունեության տեղաբաշխված տեղեկատվական համակարգի և <<Տեղեկատվություն` ԱՊՀ մասնակից պետությունների ինովացիոն գործունեության համար>> ԱՊՀ պորտալի ձևով տեղեկատվական ենթակառուցվածք ստեղծելու մասին>> համաձայնագիրը:

Այն  նպատակ ունի ստեղծել պայմաններ ինովացիոն համագործակցության հետագա զարգաման, ինչպես նաև  ԱՊՀ մասնակից պետությունների ինովացիոն գործունեության փոխադարձ տեղեկատվական աջակցության ընդլայնման համար: Համաձայնագիրը մշակված է ԱՊՀ Տնտեսական խորհրդի 2009թ. մարտի 13-ի որոշմամբ հավանության արժանացած ինովացիոն ոլորտում ԱՊՀ մասնակից պետություններին ծրագրերի և նախագծերի գիտատեղեկատվական ապահովման Հայեցակարգի նպատակներին համապատասխան:

Հայկական պորտալի նպատակն է ստեղծել բարենպաստ պայմաններր ինովացիոն ինտեգրման գործընթացների արդյունավետության բարձրացման և ինովացիոն սուբյեկտների կողմից օպերատիվ և հավաստի տեղեկատվության արագ տրամադրման համար: Այն իր մեջ պարունակում է միջպետական, ԱՊՀ մասնակից պետությունների նորմատիվ իրավական ակտեր, ինչպես նաև ինովացիոն ինտեգրման հիմնական թիրախային ցուցանիշների,  ԱՊՀ մասնակից պետությունների տարածաշրջանների, ազգային տնտեսությունների ճյուղերի ինովացիոն ակտիվության ցուցանիշների, ինովացիոն համագործակցության առաջնահերթությունների, միջպետական և ազգային կրիտիկական տեխնոլոգիաների, միջպետական և ազգային նշանակության կարևորագույն նախագծերի ցանկերի վերաբերյալ տեղեկատվություն, տեղեկություններ  ԱՊՀ ինովացիոն գործունեության սուբյեկտների, ինովացիոն գործունեությունն ուղեկցող ծառայությունների, ԱՊՀ մասնակից պետություններում փոքր և միջին բիզնես կազմակերպելու համար անհրաժեշտ ընթացակարգերի համալիրի վերաբերյալ և  ոլորտին վերաբերող այլ նյութեր: